ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Զուտ իրավական վերլուծություն

Զուտ իրավական վերլուծություն
01.06.2023 | 14:58

44-օրյա պատերազմից հետո տարածքները, ընդհուպ՝ միջպետական ռազմավարական ճանապարհները զիջելն արդարացվում էր իբր 2010 թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:

Բազմիցս ենք բացատրել, որ այդ օրենքը, նախ, ընդունվել է դեռևս 1995 թ., ինչը գուցե այնքան էլ էական չէ, բայց անտեսվել է պարբերաբար, բացի այդ, այն որևէ կապ չունի պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հետ, այն ընդամենը ամրագրում է համայնքների տարածքները, որոնք չեն ներառում սահմանային գոտիները:

Վերջին շրջանում այդ հաճախակի շրջանառության մեջ հայտնված օրենքը իսպառ մոռացության է մատնվել: Ինչու՞:

Նախ, ադրբեջանական զինուժը զավթել է անգամ այդ օրենքով նախատեսված սահմանամերձ որոշ տարածքներ, ինչի արդյունքում արդեն ունենք 8 հազարից ավելի ներքին տեղահանվածներ:

Բայց առավել հրատապ է դարձել, այսպես կոչված, անկլավների հարցը.

անկլավները դարձյալ նշված օրենքի համաձայն, արդեն ներառված են Հայաստանի տարածքի մեջ, իսկ դրանց հանձնումը հնարավոր է բացառապես հանրաքվեով (Սահմանադրության 205-րդ հոդված): Այս դեպքում, «քաղաքական պատասխանատվություն» ստանձնելու հայտարարությամբ հանրաքվեն հնարավոր չէ շրջանցել՝ առանց Սահմանադրությունը կոպտորեն խախտելու:

Չի բացառվում, որ Ազգային ժողովը փորձի փոփոխել նշված հոդվածը՝ բացառելով տարածքների փոփոխության հարցը հանրաքվեի դնելու իրավական ճանապարհը, բայց այս դեպքում Ազգային ժողովը ևս թույլ կտա Սահմանադրության կոպիտ խախտում, քանզի 205-րդ հոդվածը կարող է փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով (202-րդ հոդվածի 1-ին մաս) ...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5136

Մեկնաբանություններ